Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թաիլանդում 187 մարդ Է թագավորի պարգեւին արժանացել Թհամ Լուանգի քարանձավից երեխաներին փրկելու համար

Թաիլանդում 187 մարդ Է թագավորի պարգեւին արժանացել Թհամ Լուանգի քարանձավից երեխաներին փրկելու համար


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն թագավորը (Ռամա 10-րդը) պարգեւատրել Է 187 մարդու, որոնք մասնակցել են փրկարար գործողությանը Թհամ Լուանգի քարանձավում, որտեղ «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականներ եւ նրանց մարզիչն անցյալ տարի մնացել Էին ավելի քան երկու շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտնել Է Bangkok Post թերթը:
Թագավորական պարգեւին արժանացածների թվում 115-ն օտարերկրացիներ են՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Կանադայից, Դանիայից, Չինաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Սինգապուրից, Ուկրաինայից եւ Լաոսից: Նրանց բոլորին հանձնվելու Է Դիրեկգունաբհոռնի շքանշան: «Թաիլանդի կառավարությունն ընդունում Է, վտանգի մեջ գտնվողներին օգնած մարդիկ բարի գործ են կատարել եւ արժանի են մեծարման»,-նշվում Է Royal Gazette-ում հրապարակված հայտարարության մեջ:
2018 թվականի հունիսի 23-ին Թհամ Լուանգ քարանձավում կորել Էին ֆուտբոլի թիմի 11-ից մինչեւ 16 տարեկան 12 դպրոցական եւ նրանց 25-ամյա մարզիչը: Ստորերկրյա քարայրը, որտեղ նրանք հայտնվել Էին, տարածվում Է գրեթե 10 կիլոմետր, ունի մի քանի մուտք ու ելք, ինչպես նաեւ մեծ սրահներ, որտեղ կորածները պատսպարվել Էին ավելի ու ավելի բարձրացող ջրից: Երեք օրվա ընթացքում` հուլիսի 8-ից մինչեւ 10-ը, ջրասուզակներին հաջողվել Է այնտեղից դուրս բերել երկու խումբ չորսական երեխայի ու եւս հինգ հուգու: Բոլորին տեղափոխել են Չիանգրայ քաղաքի Պրաչանուկրո հիվանդանոց, որտեղից նրանց դուրս են գրել հուլիսի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]