Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԱՏՄ ղեկավարը կարևորագույն խնդիր է համարում մսի իրացման չափանիշների բարձրացումն ու դրանց ապահովումը

ՍԱՏՄ ղեկավարը կարևորագույն խնդիր է համարում մսի իրացման  չափանիշների 
բարձրացումն ու դրանց ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Երևանի շուկաների տնօրենների, մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող  անասնաբուժների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մսի իրացման կետերում թեև վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց. խնդիրներ կան, որոնք, այո, համալիր լուծումներ են պահանջում, սակայն կան թերացումներ, որոնց նկատմամբ լիազոր մարմնը չի կարող հանդուրժողականություն դրսևորել և չի դրսևորելու»,- այս մասին ասել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Երևանի շուկաների տնօրենների, մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող  անասնաբուժների հետ հանդիպման ընթացքում:

Տեսչական մարմնի ղեկավարը ներկաներին հորդորել է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգությանը և վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական պահանջներին, միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Նա հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ՝ եթե մենք, փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր: Գեորգի Ավետիսյանն ընդգծել է, որ կարևորագույն խնդիր է չափանիշների բարձրացումն ու դրանց ապահովումը:

Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը միս վաճառող տնտեսավարողներին հորդորել է ուշադրություն դարձնել անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման խնդիրներին:

Տնտեսվարողները ներկայացրել են այն խնդիրները, որոնց լուծման համար ակնկալում են պետության ու լիազոր մարմնի աջակցությունը: ՍԱՏՄ պաշտոնյաները հավաստիացրել են, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողական և գործուն քայլեր ձեռնարկել նշված խախտումները վերացնելու ուղղությումբ, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում և թեժ գծի միջոցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]