1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում սկսել են փորձարկել DEFIANT նոր սերնդի ուղղաթիռը

ԱՄՆ-ում սկսել են փորձարկել DEFIANT նոր սերնդի ուղղաթիռը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ուեսթ Փալմ Բիչ զինափորձարանի (Ֆլորիդայի նահանգ) երկնքում մարտի 21-ին փորձարկման առաջին թռիչքն Է կատարել DEFIANT հաջորդ սերնդի մարտական նախատիպ-ուղղաթիռը, որը մշակել են Միացյալ Նահանգների Sikorsky, Lockheed Martin եւ Boeing ընկերությունների կոնստրուկտորները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երեք ընկերությունների համատեղ հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Boeing-ի կայքում:

«DEFIANT-ն այնպես Է նախագծված, որպեսզի թռչի կրկնակի մեծ արագությամբ, քան սովորական ուղղաթիռները, եւ կրկնակի ավելի հեռվությամբ՝ ըստ որում պահպանելով փոքր արագություններով տեղափոխման եւ առկախման ռեժիմում սովորական ուղղաթիռների լավագույն բնութագրերը»,- նշել Է Sikorsky Future Vertical Lift-ի փոխնախագահ Դեն Սփուրը: Նա հիացմունք Է հայտնել այն պայմաններում նոր ուղղաթիռի հնարավորություններից, որոնք առավելագույն «դարձունակություն, դիմացկունություն եւ շահագործական ճկունություն» են պահանջում: Պլանավորվում Է, որ դրանք շահագործման կհանձնվեն 2030-ական թվականների սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]