Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Եվրոպան պաշտպանական բոլոր միջոցները ձեռնարկել Է ի դեպս «կոշտ» Brexit-ի. Մակրոն


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան իր քաղաքացիների եւ ձեռնարկությունների պաշտպանության համար բոլոր միջոցները ձեռնարկել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի «կոշտ» դուրս գալու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը:

«Մենք (Brexit-ի հետաձգման) ժամկետի հստակ պատասխան տվեցինք (Մեծ Բրիտանիայի) վարչապետ Թերեզա Մեյին: Այժմ բրիտանացիները պետք Է վերացնեն բոլոր անորոշությունները»,- գրել Է Ֆրանսիայի ղեկավարը Twitter ցանցի իր օգտահաշվում: Նա հավելել Է, որ «եթե բրիտանացիները դուրս գան առանց համաձայնագրի, (մեր) համաքաղաքացիների եւ ձեռնարկությունների պաշտպանության համար բոլոր միջոցներն արդեն ձեռնարկվել են»: «Եվրոպան խաղաղության, բարգավաճման, ազատության տարածք Է: Եվրոպան աշխարհի ազատ եւ ժողովրդավարական ամենամեծ տարածքն Է: Նա պետք Է հպարտանա իր մոդելով եւ պաշտպանի այն»,- ընդգծել Է Մակրոնը: Նախագահը հավելել Է, թե «կարեւոր Է խոսել Եվրոպայի ապագայի մասին. Չինաստանի հետ հարաբերությունների, կլիմայի, արդյունաբերական ռազմավարության մասին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ