Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի օժանդակումը


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ը հայտարարել Է 2020 թվականի հունվարից Windows 7 օպերացիոն համակարգի տեխնիկական օժանդակումը դադարեցնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Microsoft-ը Windows 7 օպերացիոն համակարգի օժանդակումն ապահովելու պարտավորություն Էր ստանձնել 2009 թվականի հոկտեմբերի 22-ին դրա թողարկման պահից 10 տարվա ընթացքում: Երբ այս տասնամյա ժամանակաշրջանն ավարտվի, Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի օժանդակումը, որպեսզի մենք կարողանանք մեր ներդրումները կենտրոնացնել նոր տեխնոլոգիաներին աջակցելու վրա»,-ասված Է կորպորացիայի բլոգում: Համակարգը կդադարի նորանալ 2020 թվականի հունվարի 14-ից:

Microsoft-ը հանձնարարում Է մինչեւ այդ ժամանակն անցնել Windows 10 օպերացիոն համակարգին: Net Applications վերլուծական ընկերության տվյալներով՝ այժմ Windows 7 օպերացիոն համակարգը տեղադրված Է ամբողջ աշխարհում ստացիոնար անհատական համակարգիչների 40 տոկոսում: Microsoft Corp.-ը 1975 թվականին հիմնադրել են Բիլ Գեյթսը եւ Պոլ Ալենը: Կորպորացիայի կենտրոնակայանը գտնվում Է Վաշինգտոնի նահանգի Ռեդմոնդ քաղաքում: Ընկերությունը մասնագիտանում Է ծրագրային ապահովման, այդ թվում՝ Windows օպերացիոն համակարգի մշակման բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ