Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցանկացած պահի Ալեքսանդր Սարգսյանին Հայաստան կանչելու հետ կապված ԱԱԾ տնօրենը խնդիր չի տեսնում

 Ցանկացած պահի Ալեքսանդր Սարգսյանին Հայաստան կանչելու հետ կապված ԱԱԾ 
տնօրենը խնդիր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձնապես խոշոր չափերով խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Ազատի Սարգսյանը Հայաստանի տարածքը լքել է ԱԱԾ իմացությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:  

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու համար. պատճառը նրա առողջական խնդիրներն են: Քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ, որն ունի այդ իրավունքը, օրենքով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին լքել Հայաստանի տարածքը: Այո, Հայաստանի տարածքը նա լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում նա կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա: Քննչականը մշտապես գտնվում է կապի մեջ նրա փաստաբանների հետ և հենց անհրաժեշտությունը լինի, անմիջապես կհրավիրեն: Կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի»,-ասաց Ալեքսանդր Սարգսյանը:

Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար: Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը: Հաղորդվել է նաև, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]