Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատ բուհը նշել է նրա 60-ամյակը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատ բուհը նշել է նրա 60-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նշվեց Հայաստանի ազգային հերոս, ՀՀ վարչապետ (1999թ. հունիսի 11-ից մինչև հոկտեմբերի 27) երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը: Սպարապետն ավարտել է հենց այդ բուհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում հյուրերը նախ այցելեցին ինստիտուտի թանգարան, որտեղ կա Վազգեն Սարգսյանի մասին պատմող անկյուն: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Սարգսյանի եղբայր` Արամ Սարգսյանը կիսվեց եղբոր մասին հիշողություններով, պատմեց Վազգեն Սարգսյանի սիրելի ֆուտբոլիստի` Արկադի Անդրեասյանի մասին և շեշտեց` ըստ Վազգենի ուսանողների շրջանում ամենագեղեցիկ աղջիկներ «ֆիզկուլտ» ինստիտուտի աղջիկներն են: «Կուզենայի, որ նոր սերունդը Վազգենին ճիշտ ճանաչի, անկախ նրանից, թե ով ինչ կասի: Վազգենն էր, որ կանգնեց և ժողովրդի հետ ճիշտը խոսեց»,-ասաց Արամ Սարգսյանը:

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի խոսքով` Վազգեն Սարգսյանի գործը, ավանդը մեծ է եղել Հայաստանի և Արցախի պաշտպանության և անվտանգության կայացման գործում: «Վազգենն ապրեց և գործեց հանուն հայրենիքի` որպես նվիրյալ հայ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ»,-առանձնացրեց Առաքելյանը:

Հանդիպմանը խոսքով հանդես եկան ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՖԿՍՊԻ-ի մարզական լրագրության ամբիոնի վարիչ Ռոլանդը Շառոյանը, Սարգսյանի ընկերները, հարազատները:

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, տարին՝ հոբելյանական. նա կդառնար 60 տարեկան:

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ զոհ դարձավ նաև Վազգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]