Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

«Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահի իր թեկնածուին կորոշի կայանալիք համագումարում


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համար դեռ իր թեկնածուին չի ընտրել: Թեկնածուն կորոշվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվող կուսակցության համագումարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին հայտնեց կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Բազմիցս ասել եմ, որ ես չեմ որոշողը: Ես կուսակցության ղեկավարն ու անդամն եմ, սակայն որոշումը կայացվելու է կուսակցության համագումարի արդյունքում: Ես պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարի ցանկացած որոշում»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե կուսակցության որոշ դեմքեր նշում են, որ կուսակցության՝ նախագահի թեկնածուն հենց Հարությունյանն է, նա ասաց՝ դա այդ մարդկանց անձնական կարծիքն է: «Համագումարը երբ կլինի, կորոշենք: Մենք այսօր զբաղված ենք ներկուսակցական շինարարությամբ»,-նշեց նա:

Հարությունյանի խոսքով՝ համագումարը, երևի, կկայանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ