Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գանայում 70-ից ավելի մարդ է զոհվել երկու ավտոբուսների բախման հետեւանքով. mynewsgh.com

Գանայում 70-ից ավելի մարդ է զոհվել երկու ավտոբուսների բախման հետեւանքով. 
mynewsgh.com

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 70-ից ավելի ուղեւորներ են զոհվել Գանայի արեւմուտքում երկու ավտոբուսների ճակատային բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է mynewsgh.com. տեղական լրատվական պորտալը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել մարտի 22-ի առավոտյան Հյուսիսային Կինտամպոյի շրջանում: Ճակատային բախումից հետո ավտոբուսներից մեկը բռնկել Է, բոլոր ուղեւորները տեղում զոհվել են: Մյուս ավտոբուսը շրջվել Է ճամփզրի առվի մեջ: Երկրորդ ավտոբուսի մի քանի ուղեւորների հաջողվել Է ողջ մնալ, տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Ենթադրվում Է, որ ՃՏՊ-ի պատճառ Է դարձել այն, որ ավտոբուսներից մեկի վարորդը քնել Է ղեկին եւ դուրս եկել հանդիպական գոտի: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]