Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անօթևանների հաշվառման հանձնաժողովը Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի

Անօթևանների հաշվառման հանձնաժողովը Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի հանձնարարականով ձևավորված անօթևանների հաշվառման հանձնաժողովը Գյումրիում մեկ շաբաթից արտագնա նիստ է անցկացնելու:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ այդ հանձնաժողովին զուգահեռ, քաղաքապետարանը ևս ուսումնասիրություններ է իրականացնում: Տնակների հաշվառման արդյունքում Գյումրիում դրանց թիվը պակասել է:
«Մենք նույնպես հանձնաժողով ենք կազմել, ուսումնասիրում ենք ամեն մի տնակի վիճակը: Մեզ համար արդեն պարզ է, որ Գյումրիում կա 2805 տնակ: Մեկ տարի առաջ կատարված հաշվառմամբ այդ թիվը 2854 էր, այսինքն` այս ընթացքում 49 ընտանիք բնակարան է ստացել: Հնարավոր է` մեր հաշվարկներում 5 տոկոսի սխալ թույլ տված լինենք: Հիմա այդ 5 տոկոսն էլ ուզում ենք ճշտել: Մեր հաշվարկներով կա 410 քարաշեն տնակ, 500 բնակիչ դեռ չի սեփականաշնորհել իրեն հատկացված բնակարանը: Այդ 500-ից 121-ը դեռ տնակում են ապրում: Հաջորդ երեքշաբթի կառավարության հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը արտագնա նիստ կանցկացնի այստեղ»,- նշեց Սամվել Բալասանյանը:
Ուսումնասիրությունները Գյումրիի քաղաքապետարանը կշարունակի, իսկ վարչապետին հանձնաժողովը վերջնական արդյունքները ներկայացնելու է հունիսի 30-ին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]