Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Ապրիլ

Զախարովան անպատասխանատու Է որակել Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունը

Զախարովան անպատասխանատու Է որակել Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպատասխանատու Է որակել Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի լիակատար սուվերենության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդօրինակ հայտարարությունները, որոնք, մեր կարծիքով, արվում են անպատասխանատու կերպով, կարող են իրապես բացասական ազդեցություն գործել (մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վրա),- մարտի 22-ին ասել Է դիանագետը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:- Իրոք, դրանք կարող են ազդել տարածաշրջանի իրադրության Էլ ավելի ապակայունացման վրա»:

Ավելի վաղ Թրամփը Teitter-ում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Ըստ որում Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը չեն պարզաբանում նախագահի արած հայտարարությունը:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ