Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Garuda Indonesia ավիաընկերությունը չեղարկել Է Boeing 737 MAX 49 ինքնաթիռ գնելու պատվերը. AFP

Garuda Indonesia ավիաընկերությունը չեղարկել Է Boeing 737 MAX 49 ինքնաթիռ գնելու պատվերը. AFP

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Garuda Indonesia («Գարուդա Ինդոնեզիա») ազգային ավիաընկերությունը չեղարկել Է Boeing 737 MAX 8 49 ինքնաթիռ ձեռք բերելու պատվերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտնել Է Agence France-Presse (AFP)-ը:

«Մենք Boeing-ին նամակ ենք ուղարկել՝ խնդրելով չեղարկել պատվերը: Garuda-ի ուղեւորները կորցրել են վստահությունը եւ չեն ցանկանում թռչել [Boeing 737] MAX-ով»,-գործակալությունը մեջբերում Է ինդոնեզական ավիափոխադրողի ներկայացուցչի խոսքը:

Ինչպես նշում Է AFP-ն, սա Boeing-ի հետ կնքված պարտավորագրի լուծարման առաջին հաստատված դեպքն Է Եթովպիայում հանրանավի վթարի ենթարկվելուց հետո:

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը Եթովպիայում կործանվել Է մարտի 10-ին. դրա հետեւանքով զոհվել Է 157 մարդ: Համանման մոդելի ինքնաթիռի կործանում Է տեղի ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում, այդ ժամանակ զոհվել Էր 189 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]