1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԱԾ տնօրենն առաջիկայում հնչեղ բացահայտումներ է խոստանում

ԱԱԾ տնօրենն առաջիկայում հնչեղ բացահայտումներ է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքում փոքր-ինչ տեմպի նվազում է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը դժգոհություն է հայտնել իրավապահների աշխատանքի վերաբերյալ:

«Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից: Կարծես որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Բայց դա բացատրվում է այն հանգամանքով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով», - նշեց ԱԱԾ տնօրենը: Նա վստահեցրեց, որ գործում ենք միայն օրենքով և փորձում են անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն:

«Այո, աշխատանքներ տարվում են, ես կարծում եմ, որ առաջիկայում ևս կլինեն հնչեղ բացահայտումներ»,-հավելեց Արթուր Վանեցյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]