Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Գահերի խաղ»-ի աստղ Էմիլյա Քլարքը պատմել Է նկարահանումների ժամանակ տարած ինսուլտի մասին

«Գահերի խաղ»-ի աստղ Էմիլյա Քլարքը պատմել Է նկարահանումների ժամանակ տարած ինսուլտի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Էմիլյա Քլարքը, որը հայտնի Է Դեյեներիս Թարգարիենի դերով «Գահերի խաղը» սերիալում, պատմել Է նկարահանումների ժամանակ տարած ինսուլտի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա տեղի Է ունեցել 2011 թվականին, երբ դերասանուհին, որն այն ժամանակ 24 տարեկան Էր, նկարահանվում Էր երկրորդ եթերաշրջանում: Նա վարժանքի Էր պատրաստվում մարզասրահում, բայց հանդերձարանում հանկարծ գլխապտույտ եւ սաստիկ ցավ Է զգացել, ինչի պատճառով քիչ Է մնացել կորցնի գիտակցությունը:

«Շշատող, ծակող, ճնշող ցավը սաստկանում Էր: Ինչ-որ կերպ ես հասկանում Էի, որ դա կապված Է ուղեղի վնասման հետ»,- ասել Է Քլարքը The New Yorker-ում հրապարակված հարցազրույցում: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են արյան ենթարախնոիդային զեղում՝ ինսուլտի ծանր տեսակ, որի դեպքում հիվանդների մեկ երրորդից ավելին մահանում Է:

Դերասանուհին ուղեղի երկու վիրահատություն Է տարել, որոնց միջեւ շարունակել Է նկարահանումները: Քլարքի խոսքով՝ ինքը կարողացել Է վերականգնվել հիվանդությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]