Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի պահը հայտնվել է տեսանյութում

Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի պահը հայտնվել է տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է Չինաստանի արեւելքում գտնվող «Ցզյանսու Տյանցզյայ» քիմիական գործարանում պայթյունի պահի տեսանյութը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է հրդեհը, այնուհետեւ տեղի Է ունենում հզոր պայթյուն, ինչից հետո կրակն ու ծխի քուլաներն ակնթարթորեն տարածվում են շրջակայքում:

Պայթյունը տեղի Է ունեցել մարտի 21-ի ցերեկը: Միջադեպի հետեւանքով զոհվել Է 47 մարդ, եւս 32 տուժածներ գտնվում են օրհասական, իսկ 58 հոգի՝ ծանր վիճակում:

Ընդամենը տեղի հիվանդանոցներ Է տեղափոխվել շուրջ 640 մարդ: Գործարանում հրդեհն արդեն մարված Է, բայց փրկարարական գործողությունը շարունակվում Է:

Վտանգավոր գոտուց տարհանվել են հազարից ավելի տեղի բնակիչներ եւ ձեռնարկությունների 3 հազար աշխատակիցներ: Մանկապարտեզներն ու դպրոցները փակ են: Արտակարգ պատահարն այս տարի ամենախոշորն Է դարձել Չինաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]