1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիացիները պաշտպանում են անկարգությունների դեմ պայքարի նոր միջոցները, բայց չեն հավատում իշխանություններին. հարցում

Ֆրանսիացիները պաշտպանում են անկարգությունների դեմ պայքարի նոր միջոցները, բայց չեն հավատում իշխանություններին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները իշխանությունների ներկայացուցիչների շարքում երկրի բնակչության ամենափոքր վստահությունն Է վայելում ցույցեր անցկացնելու ժամանակ կարգուկանոն հաստատելու հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Odoxa սոցիոլոգիական հարցումը, որը մարտի 22-ին հրապարակել Է Le Figaro թերթը:

Այսպես, կարգուկանոն հաստատելու ՆԳ նախարարության ղեկավարի կարողությանը չի հավատում 1000 հարցվածների 76 տոկոսը, հակառակ կարծիքին Է 23 տոկոսը: Բացասական գնահատական Է տրվել նաեւ մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտ Միշել Դելպեշին, ինչպես նաեւ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի հասարակական կարգի եւ ճանապարհային երթեւեկության դեպարտամենտի ղեկավար Ալեն Ժիբելենին պաշտոնաթող անելու նրա որոշմանը. 68 տոկոսը հայտարարել Է, որ ֆրանսիացի իրավապահների ձախողման համար ուղղակի պատասխանատվություն Է կրում ՆԳ նախարարն ինքը:

Քաղաքացիները դրական են գնահատել ցուցարարներին հետեւելու համար թռչող սարքերի նմանվող նոր միջոցների, ինչպես նաեւ ավելի ուշ անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու համար հատուկ չմաքրվող «մարկերների» օգտագործման վերաբերյալ հայտարարությունը: Այսպես, 68 տոկոսն այդ միջոցառումները համարել Է արդյունավետ, 31- տոկոսն՝ անարդյունավետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]