Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Տոկիոյի օդանավակայանում երկու բեռնատար ինքնաթիռներ են բախվել. Kyodo


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Air Japan ավիաընկերության բեռնատար Boeing 767-ը Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում բախվել Է FedEx միջազգային փոստային ծառայության McDonnell Douglas MD-11 ինքնաթիռի հետ: Ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ երկու ինքնաթիռներն Էլ մեկնում Էին Շանհայ եւ բախվել են պոչային մասերով: Վնասվել են Boeing 767-ի պոչաթեւերը, FedEx-ի ինքնաթիռի շարժիչներից մեկը:

Միջադեպի հետեւանքով ժամանակավորապես փակվել Է օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտիներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ