Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը

 ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենքով վերապահված բոլոր լիազորությունները լիարժեք կատարում է՝ հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պահպանություն և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:  

«Այն տպավորությունը, թե ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործություններով, իրականությանը չի համապատասխանում: Մենք մեր լիազորությունները լիարժեք կատարում ենք: Շատ եմ կարևորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը, իսկ սպառնալիքներ պարբերաբար լինում են: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի իրավիճակում, որ ցանկացած ոտնձգությունից մեր հայրենիքի պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է: Մենք օր ու գիշեր կատարում ենք այդ աշխատանքը»,-ասաց Արթուր Վանեցյանը: 

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հասարակության վստահությունն իրենց կառույցի նկատմամբ մեծացել է: Նա տեղեկացրեց, որ գրեթե 5 անգամ ավելացել է ԱԱԾ դիմող քաղաքացիների թիվը: Դիմում են ամենատարբեր հարցերով, նույնիսկ այնպիսի, որոնք ԱԱԾ-ի իրավասություններից դուրս են:

«Հասարակության կողմից աջակցությունը նկատվում է, մենք դա զգում ենք, ինչը կարևոր է»,-ասաց Արթուր Վանեցյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am