Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայում գրեթե 7 մլն դոլար են հանգանակել Քրայսթչերչում ահաբեկչության զոհերին օգնելու համար

Նոր Զելանդիայում գրեթե 7 մլն դոլար են հանգանակել Քրայսթչերչում ահաբեկչության զոհերին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրայսթչերչի մզկիթներում ահաբեկչական գրոհից տուժածներին օգնելու համար կամավոր նվիրատվությունների հիմնադրամները հանգանակել են ավելի քան 10 մլն նորզելանդական դոլար (6,88 մլն դոլար): Ինչպես մարտի 22-ին հայտնել Է Staff նորությունների պորտալը, միջոցների հանգանակությանը մասնակցել Է ավելի քան 85 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա աննախադեպ պատասխան Է Նոր ԶԵլանդիայում տեղի ունեցած ողբերգությանը, եւ մենք շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր օգնություն են ցուցաբերել: Հավաքված գումարը հսկայական Է: «…» Մենք հիացած ենք նորզելանդացիների ու ամբողջ աշխարհի առատաձեռնությունից եւ զորակցություն հայտնող ուղերձներից»,-նշել Է միջոցների հանգանակումը նախաձեռնած բռնության զոհերի աջակցման պետական խորհրդի գործադիր տնօրեն Քեւին Ցոն:

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հաղորդում Էր ստացել Քրայսթչերչ քաղաքի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթների վրա կատարված հարձակման մասին: Հարձակման հետեւանքով զոհվել Է 50 մարդ, եւս 50-ը վիրավորվել են:

Հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, կալանքի տակ Է վերցվել մինչեւ ապրիլի 5-ը, նրան սպանության մեղադրանք Է առաջադրված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]