Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կկառուցվի 8 բնակելի շենք ունեցող «Վերածնունդ» երիտասարդական ավան

Կկառուցվի 8 բնակելի շենք ունեցող «Վերածնունդ» երիտասարդական ավան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում  կկառուցվի  «Վերածնունդ» երիտասարդական ավան:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով:

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասաց, որ շենքերը լինելու են սեյսմակայուն:

«Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն առկա են: Որևէ խնդիր այստեղ չի կարող լինել: Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այստեղ կան բնապահպանական խնդիրներ, զբաղվում են շահարկմամբ»,- ասաց Քարամյանը:

Բնակելի ավանում վեր կխոյանա 8 մասնաշենք` 1160 բնակարանով: Նախատեսվում է, որ ավանը շահագործման կհանձնվի 2022 թվականի մայիսին: Ծրագրի ընդհանուր արժեքն է 54 միլիարդ դրամ: Շինաշխատանքների ընթացքում կստեղծվի 1400 աշխատատեղ: Համալիրում նախատեսված է ունենալ ավտոկայանատեղիներ՝ նախատեսված ավելի քան 800 մեքենայի համար:  Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Դավիթ Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]