Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեյը հայտարարել Է, որ համաձայն չԷ Brexit-ի չեղարկմանը

Մեյը հայտարարել Է, որ համաձայն չԷ Brexit-ի չեղարկմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ համաձայն չԷ Եվրամիությունից իր երկրի դուրս գալը չեղարկելու գաղափարին: Իր կարծիքը նա հայտնել Է Brexit-ի շուրջ ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մինչդեռ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը հետ կանչելու ճանապարհով չեղարկելու հանրագիրը ավելի քան 2 մլն մարդու ստորագրություն Է հավաքել՝ սահմանելով ստորագրությունների հավաքման արագության բացարձակ ռեկորդ:

«Ես չեմ կարծում, որ մենք պետք Է հետ կանչենք Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը: Մենք ընտրության հնարավորություն ենք տվել բրիտանացիներին՝ մնալ ԵՄ-ում կամ դուրս գալ դրանից: Նրանք 2016 թվականին քվեարկեցին դուրս գալու օգտին, եւ մենք ասացինք, որ հարգելու ենք այդ որոշումը»,- ասել Է վարչապետը: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները ԵՄ-ի գագաթնաժողովում միաձայն որոշում են ընդունել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»: «Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը այն պայմանով, որ բրիտանական խորհրդարանը մինչեւ մարտի վերջը հավանություն կտա դուրս գալու համաձայնագրին, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի»,- հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները:

Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայն՝ «եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն չտա դուրս գալու համաձայնագրին, Եվրախորհուրդը համաձայն Է հետաձգմանը մինչեւ 2019 թվականի ապրիլի 12-ը եւ ակնկալում Է, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ այդ օրը Եվրախորհրդին կտեղեկացնի հետագա առաջշարժման իր տեսլականի մասին»:

Ինչպես պարզաբանել Է Տուսկը, Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող Է նախընտրել դուրս գալն առանց համաձայնագրի, ավելի երկար հետաձգում խնդրելը կամ Brexit-ից հրաժարվելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]