1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահի 
պաշտոնը ստանձնելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրև վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:

Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր երկրների միջև միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]