Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բրազիլիայի նախկին նախագահ Տեմերը կազմակերպված հանցախումբ Է գլխավորել. դատախազություն

Բրազիլիայի նախկին նախագահ Տեմերը կազմակերպված հանցախումբ Է գլխավորել. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերը (2016 – 2018) գլխավորել Է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը երկրի տարածքում գործել Է 40 տարի: Մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է դատախազության ներկայացուցիչ Ֆաբիանա Շնայդերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քննիչների խոսքով՝ կազմակերպված հանցավոր խմբավորման, որի ղեկավարումը վերագրվում Է Տեմերին, կոռուպցիոն գործունեության առանձին Էպիզոդներ տեղի են ունեցել XX դարի 80-ական թվականներին, երբ քաղաքական գործիչն ինքն աշխատում Էր Սան Պաուլուի նահանգի տարածաշրջանային կառավարությունում: Ընդամենն, իրավապահների կարծիքով՝ չարագործներն ստացել են 1,8 միլիարդ ռեալ (շուրջ 470 միլիոն դոլար): 78-ամյա Տեմերին ու նրա հանցակիցներին կալանքի տակ պահելու ժամկետը որոշված չԷ:

Ավելի վաղ Globo պորտալը հայտնել Է, որ Բրազիլիայի իրավապահ մարմինները հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին: Հետաքննություն իրականացվում է այն կոռուպցիոն սկանդալի շրջանակում, որում 2014 թվականին հայտնվել էր Petrobras ընկերությունը: Մասնավորապես հայտնի էր դարձել, որ որոշ պաշտոնյաներ պայմանագրեր են ստորագրել և դրանց դիմաց ստացել են պայմանագրի արժեքի 3 տոկոսի չափով կոմիսիոն գումարներ: Այդ գումարները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին կաշառելու համար: Բրազիլիայի իրավապահ մարմինները նշում են, որ կոռուպցիոն սխեմայի հեղինակներն այս կերպ աշխատել են շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]