Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում 640 մարդ Է տուժել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից, զոհվել Է առնվազն 44 հոգի

Չինաստանում 640 մարդ Է տուժել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից, զոհվել Է առնվազն 44 հոգի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Յանչեն քաղաքի հիվանդանոցները, որտեղ մարտի 21-ինպայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում, ընդհանուր առմամբ ընդունել են 640 տուժածների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեղական իշխանությունների ներկայացուցիչները մարտի 22-ին հայտնել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել Է Յանչենի քաղաքագլուխ Ցաո Լուբաոն: Վերջինս նշել Է, որ պայթյունի զոհ Է դարձել 44 մարդ, 32 հոգի օրհասական վիճակում Է, եւս 58 մարդ ծանր վերքեր Է ստացել:

Արտակարգ պատահարի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված են 192 հրշեջ հաշվարկ, 930-ից ավելի զինծառայողներ եւ փլատակների հավաքման ծանր տեխնիկա: Առայժմ հրդեհը հաջողվել Է մարել քիմիկատների երեք պահեստարանում, ինչպես նաեւ բռնկման եւս հինգ օջախում:

Ցզյանսուի նահանգի իշխանությունները, որտեղ գտնվում Է Յանչենը, կարգադրել են ժամանակավորապես դադարեցնել քաղաքի քիմիական արդյունաբերական գոտում գտնվող բոլոր 68 ձեռնարկությունների աշխատանքը: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կառավարությանը ցուցում Է տվել օգնություն ցուցաբերել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից բոլոր տուժածներին: «Անհրաժեշտ Է ամենակարճ ժամանակում պարզել պատահարի պատճառները եւ հրապարակել դրանք»,- ցուցումից մեջբերում Է արել CCTV հաեռուստաալիքը:

Սի Ցզինպինը մարտի 21-ին չորսօրյա պաշտոնական այցով ժամանել Է Իտալիա, որտեղից նա կուղեւորվի Ֆրանսիա եւ Մոնակո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]