Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Չանտեսելով եւ ոչ մեկին». մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

«Չանտեսելով եւ ոչ մեկին». մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՍՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի, արդեն 26-րդ անգամ, միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ 1993թ.-ին՝ այս ռեսուրսի ամենակենսական նշանակությունը կյանքի համար կարեւորելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, տարվա կարգախոսն է՝ «Չանտեսելով եւ ոչ մեկին». մի կարգախոս, որը շատ արդիական է ու պարտավորեցնող նաեւ «Վեոլիա Ջուր» ընկերության համար, որի ղեկավար կազմն այսօր հավաքվել է հերթական տարեկան աշխատաժողովի՝ քննարկելու 2018թ. արդյունքները եւ նախանշելու ընթացիկ տարվա ծրագրերը:

«Համոզված ենք, որ ջրմուղագործներն իրենց մեջ ուժ կգտնեն հավատարիմ մնալու ՄԱԿ-ի կարգախոսին ու տարին կփակեն առավել բարձր ցուցանիշներով:

Իսկ թե ինչ ասել է ջուր մարդկության զարգացման համար, վկայում են ՄԱԿ-ի տվյալները:

  • Ներկայումս աշխարհում 2,1 մլրդ մարդ չունի ջուր տնային պայմաններում:
  • Օրական մինչեւ 5 տարեկան 700 երեխա է մահանում՝ մաքուր ու անվտանգ խմելու ջրի բացակայությունից առաջացած հիվանդությունների պատճառով:
  • Մոտ 159 մլն մարդ ջուր է ստանում ուղղակի բաց մակերեւույթներից՝ լճերից, գետերից, առանց նախապես մաքրելու:
  • Առնվազն 4 մլրդ մարդ տարվա մեջ նվազագույնը 1 ամիս ջրի խիստ անբավարարություն է զգում:
  • 2030 թվականին մոտ 700 մլն մարդ խմելու ջրի անբավարարության պատճառով կբռնի միգրացիայի ուղին:

Մենք, փառք Աստծո, ջուր ունենք: Մնում է ջրամատակարարման համակարգը զարգացնենք ու պահպանենք՝ ոչ միայն մեր, այլեւ հաջորդ սերունդների կարիքները բավարարելու համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]