Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

BraVo մրցանակը երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար շնորհվել է Շառլ Ազնավուրին

BraVo մրցանակը երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար 
շնորհվել է Շառլ Ազնավուրին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը հետմահու շնորհվել Է ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրին: Դափնեկիրների հայտարարման արարողությունը մարտի 21-ին տեղի Է ունեցել Կրեմլի պետական պալատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, բայց նրա արվեստը շարունակում Է ապրել եւ դեռ երկար ու երկար կլուսավորի ոչ մեկ սերունդ: Եվ այսօր «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգում BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը մենք շնորհում ենք Շառլ Ազնավուրին»,- հայտարարել Է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը: Արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին:

Ազնավուրի «Հավերժական սեր» երգը համերգի ժամանակ կատարել Է Թամարա Գվերդծիթելին:

«Անկարելի Է Շառլ Ազնավուրի մասին խոսել անցյալ ժամանակով: Դա համաշխարհային երաժշտության գանձարան Է: Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, երգերի համար, որոնք ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձրեցին մեր աշխարհը»,- ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]