Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրեական գործեր

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են 
հայտնաբերել. հարուցվել են քրեական գործեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները շրջայցերի ընթացքում հայտնաբերել են օրենքի պահանջների խախտմամբ գործող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները փետրվարի 6-ին իրականացված շրջայցի ընթացքում Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 69/2 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահ, որը շահագործվել է անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ի կողմից: Փաստի առթիվ 08.02.2019թ. Ա. Խ.-ի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ մասի հատկանիշներով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Վարչական վարույթի ընթացքում Ա. Խ.-ն ու վերը նշված տարածքի սեփականատեր Ս. Պ.-ն բացատրություն են տվել այն մասին, որ առանց թույլտվության և տեղական տուրքերի վճարման ավելի քան երեք տարի զբաղվել են սգո ծառայությունների մատուցմամբ:

Նկատի ունենալով, որ անհատ ձեռնարկատեր Ա. Խ-ի կողմից չվճարված տեղական տուրքերի չափը (4.500.000) ՀՀ դրամը գերազանցել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված չորսհազարապատիկ չափը, այսինքն` առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 253-րդ հոդվածով ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել Ա. Խ.-ի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը, ինչի համար ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 04.03.2019 թվականին հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն:

2019 թվականի փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչություն է ստացվել հասցեագրված դիմումով «Թասդ Բեր» ՍՊ ընկերության հիմնադիր Է. Վ-ի դիմումն այն մասին, որ 1997 թվականից Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գործել է ընկերությանը պատկանող «Պառնաս» ռեստորանը: 2015 թվականին ռեստորանի հարևանությամբ բացվել է անհատ ձեռնարկատեր Գ. Մ.-ի կողմից շահագործվող «Մայրամուտ» անվանմամբ քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու սրահը, ինչի հետևանքով խախտվել է «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի թիվ 319-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը, քանի որ սգո սրահը հանրային սննդի օբյեկտից գտնվում է 100 մետրից պակաս հեռավորության վրա` Թևոսյան փողոցի թիվ 14 հասցեում: Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.02.2019թ. թիվ 18-06/147 գրության` Թևոսյան փողոցի 14 հասցեում գտնվող «Մայրամուտ» սգո սրահի և Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող «Պառնաս» հանդիսությունների սրահի միջև հեռավորությունը կազմում է 9-13 մետր: Դիմումատու Է. Վ.-ն միաժամանակ հայտնել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն` «Մայրամուտ» սգո սրահին 2015-2018թթ. ընթացքում թույլտվությունները տրամադրվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն միջամտության և պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում:

Նկատի ունենալով, որ «Թասդ Բեր» ՍՊ ընկերության հիմնադիր Է. Վ.-ի դիմումի և «Մայրամուտ» սգո սրահին տրամադրված թույլտվությունների, ինչպես նաև հիմք հանդիսացած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առերևույթ առկա են ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այսինքն` դիմումի հետագա ընթացքը ենթակա է լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ուստի Է. Վ.-ի դիմումը և ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Նշված փաստի առթիվ 15.03.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն»:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]