Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են գույների տոնը

Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են գույների տոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին է նվիրվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից:

«ԵՊԲՀ-ն ամեն տարի այս տոնի առիթով հնդիկ ապագա բժիշկներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները: Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ միմյանց վրա լցնելով գունավոր ներկեր։ Հավատալիքի համաձայն՝ մարդու զգեստները որքան առատորեն պատվեն գույներով, այնքան շատ լավ բարեմաղթանքներ կուղղվեն նրա հասցեին: Հոլին նաև անվանում են «գույների տոն»:

Այսօր առավոտյան, տոնի առիթով, օտարերկրացիների ուսուցման մյուս պատասխանատուների ուղեցությամբ, հնդիկ սովորողներին շնորհավորել ու հանրակացարան է այցելել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]