Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը Ֆրանսիայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառմանը

ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը Ֆրանսիայում մասնակցել է 
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հարցերով խորհրդի հրավերով մարտի 21-ին մասնակցել է վերջինիս կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել Խորհրդի նախագահ Պատրիկ Բերնարսկոնին (Patrick Bernasconi), ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Ուանը (Adama Ouane), Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, ՖՄԿ անդամ պետությունների դեսպանները, ՖՄԿ օպերատորները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, երիտասարդությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի ներկայացուցիչ միջոցառմանը ելույթով հանդես եկավ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Նա գոհունակություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարության կապակցությամբ և նշեց, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված տոնակատարությունները տևում են երկու ամիս, որի ընթացքում կայանում են բազմաթիվ մշակութային և կրթական միջոցառումներ։ Իր խոսքում դեսպան Տեր-Ստեփանյանն անդրադարձավ նաև Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովին՝ ընդգծելով դրա մեծ հաջողությունը, ինչպես նաև գագաթաժողովի համար ընտրված «Ապրել միասին» թեմայի արդիականությունը։

Միջոցառմանը հրավիրված էր հայկական «Երազ» պարային համույթը, որը հանդես եկավ պարային բեմադրությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]