Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել

Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման 
միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում առաջիկա համապետական մաքրության օրվան ընդառաջ այսօր անցկացվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարար Տերտերյանը գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հստակեցրել է համապետական մաքրության օրն  աղբահավաքման ենթակա տարածքների ճշտգրիտ նկարագրությունը, գոտիավորումն ու դրանց սխեմաները և ընդգծել, որ շաբաթօրյակի արդյունավետ անցկացման համար չափազանց կարևոր է հանրապետական գործադիր մարմինների, մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ներդաշնակեցումն ու աշխատանքների համակարգված կազմակերպումը։

Վաչե Տերտերյանը նաև հայտնել է, որ, ըստ տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների, հանրապետության ողջ տարածքում կազմակերպվող բնապահպանական այս միջոցառմանը ակնկալվում է պետական և հանրային ոլորտի, քաղաքացիական հասարակության աննախադեպ ներգրավվածություն։

Ավարտին փոխնախարարը գործընկերներին խնդրել է անձնական ներգրավվածությամբ և ակտիվ աշխատանքով նպաստել գաղափարի տարածմանն ու քաղաքացիական գիտակցության մեջ մաքուր միջավայր ունենալու մշակույթի արմատավորմանը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]