Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կժամանի մարտի 25-ին


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վրաստան կժամանի երկուշաբթի օրը՝ մարտի 25-ին: Այդ մասին հայտնել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Facebook-ում ուղիղ հեռարձակման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: «Այդ այցը եւս մեկ ակնհայտ հաստատումն Է այն բանի, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները նախկինում երբեք այսչափ բարձր մակարդակի վրա չեն եղել»,-ընդգծել Է վարչապետը:

Բախտաձեն չի ճշտել. սակայն, ինչպես սպասվում Է, Ստոլտենբերգը ներկա կլինի «ՆԱՏՕ-Վրաստան» հրամանատարաշտաբային զորավարժություններին:

Վարժանքները, որոնք մեկնարկել են մարտի 18-ին, անցկացվում են Համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JFTC)՝ Թբիլիսի մերձակա «Կրծանիսի» Զորավարժությունների եւ ռազմական կրթության աջակցության կենտրոնի տարածքում: Դրանք կավարտվեն մարտի 29-ին: Վարժանքներին 350-ից ավելի զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ