Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Մոզամբիկի շուրջ 15 հազար բնակիչներ ցիկլոնից հետո կտրվել են արտաքին աշխարհից


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցիկլոնի հարվածից տուժած Մոզամբիկում շարունակվում են 15 հազար բնակիչներին փրկելու գործողությունները, որոնք հայտնվել են արտաքին աշխարհից կտրված վիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են աֆրիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի շրջակա միջավայրի նախարարությանը:

Ավելի վաղ, նախարարության ղեկավար Սելզու Կորեյիի տվյալներով, փրկարարներին հաջողվել Է մեկուսացումից դուրս բերել շուրջ 3 հազար մարդու: Խոսքը վերաբերում Է հիմնականում այն մարդկանց, որոնք փորձում Էին քամուց եւ տեղատարափներից պատսպարվել շենքերի վերին հարկերում:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ հեղեղումների ու ցիկլոնի զոհերի թիվը Մոզամբիկում հասել Է 217-ի, ավելի վաղ հաղորդվել Էր 200 զոհվածների մասին:

Նաեւ արբանյակային թարմ նկարահանումների շնորհիվ հայտնի Է դարձել, որ հեղեղումների գոտին կազմում Է շուրջ 3 հազար քառակուսի կիլոմետր:

Ցիկլոնի զոհերի թիվը երեք երկրում՝ Զիմբաբվեում, Մալավիում եւ Մոզամբիկում, գնահատվում Է ավելի քան 300 մարդ: Ցիկլոնն իր հետ բերել Է ենթակառուցվածքի ընդգրկուն ավերածություններ, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ