Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուտրեխտի հրաձիգը կասկածվում է ահաբեկչական նպատակներով սպանության մեջ

Ուտրեխտի հրաձիգը կասկածվում է ահաբեկչական նպատակներով սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուտրեխտի տրամվայում հրաձգություն սկսած տղամարդը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին: Ինչպես մարտի 21-ին հայտնել են Նիդեռլանդների դատախազությունում, ձերբակալվածին «կասկածում են ահաբեկչական նպատակներով մի քանի մարդու սպանության, մահափորձի եւ սպառնալիքների մեջ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ մասնագետները դեռ պետք Է պարզեն, թե «հաձակվողը գործել է արդյոք բացառապես ահաբեկչական մղումներով թե նրա գործողությունները եղել են անձնական խնդիրների հետեւանք՝ արմատական գաղափարների համակցությամբ»: Տղամարդը նաեւ պետք է հոգեկան խնդիրների հետ կապված հետազոտություն անցնի, հավելել են դատախազությունում:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս երեքը ծանր վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]