1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարազատ եղբայրների զինծառայության վայրի հետ կապված կատարվում են նոր կարգավորումներ

Հարազատ եղբայրների զինծառայության վայրի հետ կապված կատարվում են նոր 
կարգավորումներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց զինվորական ծառայության կազմակերպման հարցերում կարգավորումներ նախատեսող նախագծին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այդ կարգավորումներից մեկն էլ վերաբերում է եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու սահմանափակումներին։

Այս կարգավորմամբ սահմանվում է, որ եթե երկու (և ավելի) հարազատ եղբայր միանգամից մեկնում են ծառայության, ապա զորամասի որոշման վիճակահանությանը մասնակցում է նրանցից միայն մեկը, և երկուսն էլ գնում են նույն զորամաս։

«Բայց եթե եղբայրներից մեկն արդեն ծառայության է որևէ զորամասում, որտեղ զինծառայողի համար սահմանված են հատուկ պահանջներ (պատվո պահակախումբ, հատուկ նշանակության ստորաբաժանում եւ այլն), ապա եթե նոր ծառայության մեկնող մյուս եղբայրը չի բավարարում այդ պահանջներին, ապա չի կարող զորակոչվել նույն զորամաս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տոնոյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ այս նախագիծը շատ բան է կարգավորում, քանի որ մինչ այս եղած կարգավորումներում անհստակություններ կային։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]