Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարիխուանայի գործածումը զգալիորեն մեծացնում Է հոգեկան հիվանդությունների հավանականությունը. գիտնականներ

Մարիխուանայի գործածումը զգալիորեն մեծացնում Է հոգեկան հիվանդությունների 
հավանականությունը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիխուանայի ամենօրյա գործածումն գալիորեն մեծացնում Է մարդու մոտ հոգեկան հիվանդությունների զարգացման հավանականությունը, ընդհուպ մինչեւ ծավալուն պսիխոզները: Այս եզրակացությանն Է հանգել գիտնականների միջազգային խումբը, որն ավարտել Է ընդգրկուն հետազոտությունը Եվրոպայի 11 երկրներում եւ Բրազիլիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Lancet Psychiatry մասնագիտացված հանդեսը, այդքան լուրջ աշխատանք, որը ցույց Է տալիս մարիխուանայի հաճախակի գործածության սերտ կապը պսիխոզների զարգացման ռիսկի հետ, կատարվել Է առաջին անգամ:

Հետազոտության հեղինակները հիշեցրել են, որ ներկայում մի քանի երկրներ եւ տարածքներ թույլատրել են մարիխուանա օգտագործել բժշկական նպատակներով: Սակայն, կարծում են մասնագետները, հասարակությունը լրիվ չափով չի գիտակցում այդ որոշման հետեւանքները: Գիտնականների ստացած տվյալները, այդ թվում՝ հիվանդների նկատմամբ դիտարկումերը, վկայում են, որ լուրջ հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկն՝ օրինաչափ վախճանով՝ սուր պսիխոզների ձեւավորմամբ, միանգամից եռապատիկ մեծանում Է այդ նյութի հաճախակի օգտագործման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]