Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատգամավորը չի կարող մասնավոր ընկերության ղեկավարի մոտ ընդունելության իրավունք ունենալ. գործադիրը մերժեց ԲՀԿ առաջարկը

Պատգամավորը չի կարող մասնավոր ընկերության ղեկավարի մոտ ընդունելության 
իրավունք ունենալ. գործադիրը մերժեց ԲՀԿ առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն չտվեց «Բարգավաճ Հայաստան» մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել, որ պատգամավորը ընդունելության իրավունք ունի հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ հաշվի առնելով ստորեւ բերված հիմնավորումները.

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումների՝ յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Նշված կարգավորումը ամրագրված է նաեւ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածում:

Հիշյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ անձանց՝ տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը սահմանափակվում է միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության շրջանակով, հետեւաբար  նախագծով նախատեսված կարգավորումը՝ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ սեղմ ժամկետում պատգամավորի ընդունելության իրավունքի, այդ թվում վերջիններիցս տեղեկատվության ստացման մասով հակասում է Սահմանադրության վերոհիշյալ կարգավորումներին:

Բացի դրանից հարկ է նշել, նաեւ, որ նախագծով առաջարկվող կարգավորման պարագայում օգտագործվող «հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարներ» հասկացությունը չի համապատասխանում օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձեւակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության եւ օրենքի պահանջներին չհետեւելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետեւանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]