Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գուայդոն հայտնել Է Վենեսուելայում իր մերձավոր զինակցին ձերբակալելու մասին

Գուայդոն հայտնել Է Վենեսուելայում իր մերձավոր զինակցին ձերբակալելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմադիր Խուան Գուայդոն մարտի 21-ին հայտնել Է երկրի անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից իր աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարերոյի ձերբակալման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առեւանգել են իմ աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարերոյին»,-գրել Է նա Twitter-ում` պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:

Իրենց հերթին լատինամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալել նաեւ «Ժողովրդի կամքը» ընդդիմադիր կուսակցության անդամ, Ազգային ասամբլեայի պատգամավոր Սերխիո Վերգարային:

Վերգարան, իր հերթին, Twitter-ում հրապարակել Է մի տեսանյութ, որին կից գրության մեջ նա պատմել Է, որ մարտի 15-ի առավոտյան իշխանության ներկայացուցիչները «անօրինական կերպով ներխուժել են» իր տուն: Մարերոյին, նրա խոսքով, «առեւանգել են», իսկ իրեն թողել են ազատության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]