Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ Արիական միաբանությունը տոնել է Հայոց Ամանորն ու Վահագնի վերածնունդը

Հայ Արիական միաբանությունը տոնել է Հայոց Ամանորն ու Վահագնի վերածնունդը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Արիական Միաբանությունը ամեն տարի նշում է, որ Հայոց Սրբազան Տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21-ին) հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները տոնում են Հայոց Ամանորը, քանզի գարնանն է վերազարթնում բնությունը ձմռան խոր նիրհից եւ Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին՝ Ամանորը իրականում կայանում է գարնանամուտին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի 9 ներկայացուցիչներ՝ 6 քրմեր եւ 3 քրմի թեկնածուներ այս տարի կատարեցին ծիսական արարողությունը՝ մարտի 21-ի վաղ առավոտյան, Սյունաց աշխարհի Խուստուփ լեռան լանջին:

Նախ նշվել է գարնանամուտը, որի առաջին Աստվածային Տոնը հայ արիները նշում են հենց մարտի առաջին օրը, փառաբանելով Աստվածահայր Արային, նշելով Հայր Արայի Հրաշագործության տոնը… Հայոց Գերագույն Աստվածը հսկում է բնակարգի ընթացքը եւ գարունը սպասված արեւային ջերմությամբ մտնում է իր գործառույթների մեջ՝ Նոր Տարի, Նոր Կյանք բերելով հայ արիներին…

Իսկ Արեգ ամսվա Արեգ օրը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, Բարի Աստվածը սանձում է Չարի Վիշապւին, որից հետո Գարնանամուտը լիարժեք մտնում է իր ընթացքի մեջ՝ նոր ուժ տալով արիադավան հայորդիներին…

Խուստուփի լանջի Գարնանամուտի ծեսին հետեւել է գաղտնածես՝ նվիրված Հայոց զորության եւ ռազմի Աստծուն, որը կատարվել է երկրային կյանքից հեռացած ցայսօր վերջին  Հայ Աստվածամարդու՝ Գարեգին Նժդեհի մասունքների մոտ: Նժդեհը խոսել է Հայ Աստվածների հետ եւ իր Հայաշունչ Ցեղակրոն ուսմունքը կապել է Վահագնի զորության ու փառքի հետ…

Ճիշտ այդ պահին հայ արի 3 քրմի թեկնածուներ էլ ծիսակարգ են իրականացրել քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ: Հայ արիները դիմել են իրենց զորավոր Աստծուն՝ Հողահավաքի ու Հայահավաքի նպատակը սատարելու եւ այն առ Տիեզերք, առ Արարիչ հասցնելու:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը մասնակցելով տոնական փառաբանումներին եւ ձոներգերին, Ամանորյա շնորհավորանքներ է հղել արիադավան հայությանը, բոլոր արիածին ազգերին եւ առաջադեմ մարդկությանը, որոնց համար Արարչական Օրենքները, Տիեզերակարգը, Աստվածապաշտությունը եւ սերը մեր Երկիր մոլորակի հանդեպ իրական են ու նվիրական:

Հայ արի քրմերը կրկին հայտնել են, որ Տիեզերական Գարունն ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ այս Գարնան, ապաեւ Ամռան ու Աշնան լուսավոր ու դրական լիցքերը հազարամյակներ շարունակ ուղեկցելու են արիադավան հայերին, հատկապես եթե հայությունը վերջնականապես դառնա իր ակունք-արմատներին եւ ինքնության ու հավատի վրա կառուցված կազմակերպի համզգային կյանքը…

Վահագն Աստծուց խնդրել են, որ առաջնորդի եւ Հայի Արարչակնիք Գենը նույնպես մղի վերազարթոնքի, որպեսզի Հայ Տեսակի Ծննդավայրը՝ Բնօրրանը՝ Արարատյան Աշխարհը վերագտնի եւ պատկանի իր միակ Բնիկին՝ Հային…

Ինչպես Տիեզերական Պարբերափուլերն են ազդարարում՝ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր եւ ինչպես ասում են հայ արիները, գալիս է (Բ)Արիների հաղթական ժամանակաշրջանը ինչպես Տիեզերական, այնպես էլ Երկրային Չարիների նկատմամբ, ինչի համար իհարկե նաեւ մարտնչում են հայ արիներն իրենց Աստվածների հետ…

Այս օրը հայ արիները իրենց տներում զարդարում են տոնածառը, որը ավելի հաճախ ծառզարդար է կոչվում եւ իրենց տներում փոքրիկ կրակներ են վառում, օգնելով Վահագնին՝ Վիշապի հետ ահեղ մարտում հայ մարդկանց նվիրական հուր-բոցերի զորությունը ստանալու համար…


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am