Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» ծրագիրը նոր հեռանկարներ կբացի մասնակիցների առաջ

«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» ծրագիրը նոր հեռանկարներ 
կբացի մասնակիցների առաջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» մեկամյա ծրագրի շրջանակում  միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը, կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետությունների ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):

 Ծրագիրը կիրագործվի 3 հիմնական փուլով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում-արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը: Ծրագրի գնահատման վերջին փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում 2019 թվականի հոկտեմբերին:  Առաջին փուլը կիրականացվի Երևանում: Այն կտևի մարտի 30-ից մինչև ապրիլի 7-ը: Այս սեմինարին կմասնակցեն երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ և 8 ՀԿ-ի  ղեկավարներ: Յուրաքանչյուր 8 երկիր կներկայացնի գործազրկության, երիտասարդության ներգրավվման, առաջնորդության, ձեռներեցության թեմայով մասնագիտացած 3 պատվիրակներ: Աշխատանքային օրերի ընթացքում մասնագետները կքննարկեն յուրաքանչյուր մասնակից երկրի գործազրկության խնդիրը, յուրաքանչյուր երկիր-պատվիրակություն մանրամասն կներկայացնի իրենց երկրում առկա խնդիրները, ինչպես է իրենց երկիրը և կազմակերպությունը  երիտասարդներին աջակցում:  Կհրավիրվեն ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացված պրոֆեսիոնալ փորձագետներ, որոնք իրենց գիտելիքները և փորձը կփոխանցեն երիտասարդ առաջնորդներին, որոնք էլ իրենց հերթին կօգնեն երիտասարդներին սկսել ստարտափ ծրագրեր:
Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար»: Ուղեցույցը հասանելի է լինելու բոլոր մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով,  ինչպես նաև կգործի մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը կպարունակի բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Կստեղծվի նաև տեսաֆիլմ արդյունքների մասին: Այս ծրագիրը, անկասկած, կլինի  մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում: «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» մեկամյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, Էրազմուս+ծրագրի շրջանակներում: Ծրագիրը շատ կարևոր է, քանի որ երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը մեծ խնդիր է հանդիսանում և նույնիսկ համար մեկ խնդիրներից մեկը (հատկապես մասնակից երկրներում), որի հետ բախվում են երիտասարդները այսօր Եվրոպայում: Խնդիր, որը պահանջում է լուծում: Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 տոկոս  է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում), երկրորդն է Իտալիան` 36.6 տոկոս, երրորդը Հայաստանը` 35.1 տոկոս:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ