Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Volvo-ն 2020 թվականից ավտոմոբիլներում վարորդների հոգնածությունը բացահայտող խցիկներ կտեղակայի

Volvo-ն 2020 թվականից ավտոմոբիլներում վարորդների հոգնածությունը բացահայտող խցիկներ կտեղակայի


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Volvo Cars ավտոարտադրողը 2020 թվականից իր ավտոմոբիլների բոլոր մոդելները կհանդերձի հատուկ խցիկներով, որոնք ունակ կլինեն ի հայտ բերել վարորդի հոգնածությունը կամ հարբեցման վիճակը: Մարտի 20-ին այս մասին ընկերությունը հայտնել Է մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք դիտարկել ենք ճանապարհին պոտենցիալ վտանգի երկու ոլորտ. ցրված եւ հարբած վարորդներ,- նշված Է հաղորդագրության մեջ:- 2020 թվականից բոլոր նոր Volvo-ները կսարքավորվեն ներքին խցիկներով, որոնք կհսկեն վարորդներին: Դրանք ոչ թե կձանձրացնեն, այլ աջակցություն եւ օգնություն կցուցաբերեն, երբ անհրաժեշտ լինի»:
Համակարգի ակտիվ միացում կլինի, եթե այն որոշի, որ վարորդի պահվածքը կարող Է լուրջ հետեւանքներ առաջացնել նրա առողջության եւ կյանքի համար: Օրինակ, ավտոմոբիլի կառավարմանն ակտիվ մասնակցության բացակայության դեպքում կամ եթե վարորդը փոքր-ինչ իջել Է նստոցին եւ ննջել: Այդ դեպքում ավտոմեքենան ինքն Է սկսում արգելակել, այնուհետեւ թեքվում Է ճամփեզր եւ լիովին կանգ առնում:
Մարտ ամսվա սկզբին Volvo-ն նաեւ հայտարարել Է, որ 2020 թվականից անվտանգության ապահովման նպատակով թողարկվող ավտոմեքենաներում արագությունը կսահմանափակի մինչեւ 180 կիլոմետր/ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]