Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թբիլիսիում բելառուսական արտադրանքի ցուցահանդես Է բացվել

Թբիլիսիում բելառուսական արտադրանքի ցուցահանդես Է բացվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային համալիրում մարտի 21-ին անցկացվում Է «Արտադրված Է Բելառուսում» (made in Belarus) բելառուսական արտադրանքի ցուցահանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Ինչպես հայտնել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, ցուցահանդեսը, որը կազմակերպել են Վրաստանի եւ Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատները, բացել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիյը: Միջոցառման շրջանակներում իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացրել 70-ից ավելի բելառուսական ընկերություններ, որոնց մի մասն արդեն ներկա Է վրացական շուկայում:

Ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների գործունեության ոլորտներն են՝ նավթաքիմիական արդյունաբերությունը, դեղագործական արտադրանքը եւ բժշկական ծառայությունները, շինարարական նյութերը եւ ենթակառուցվածքը, գյուղատնտեսությունը եւ սննդամթերքը, ինչպես նաեւ սպասարկման ոլորտն ու կրթությունը: «Բելառուսից Վրաստան 15 ընկերությունների այցն ընդգծում Է, որ մեր տնտեսական կապերը շատ մեծ ներուժ ունեն»,-ցուցահանդեսի բացմանը հայտարարել Է Մամուկա Բախտաձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]