Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարկերի տոկոսադրույքների խնդրին և ստացավ պարզաբանումներ  

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարկերի տոկոսադրույքների խնդրին և ստացավ 
պարզաբանումներ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ քննարկման ժամանակ հայտարարեց, որ քաղաքացիների կողմից բողոքները կրկնվում են, երբ առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և, իրականում, ստացվում է տոկոսը 24 է:

«Ասում ենք, որ վարկի տոկոսը նվազեց, սակայն քաղաքացիների հետ շփումից ստացվում է, որ ծառայությունների վճարների միջոցով իրական տոկոսները չենք կարողանում արձանագրենք: Վարկը ստանալու պահին քաղաքացին ի՞նչ ծախսեր պետք է անի և այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ խոսքն էֆեկտիվ տոկոսադրույքի մասին է և ընդունված սպառողական կրեդիտավորման մասին օրենքով քաղաքացիների շահերը պաշտպանված են:

«Մինչև տասը միլիոնանոց սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառի տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացվի իր տոկոսը որքան է, կառավարման վճարը, գնահատման վճարը մտցնի քաղաքացու տոկոսի մեջ, գումարը ֆիքսի, թե որքան է մարելու, որից հետո միայն քաղաքացին վարկը ստորագրում է», - ասաց նա:

Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ տոկոսի մասին հայտարարությունները այդ հաշվառմամբ անել, որպեսզի իմանան՝ շուկայում ինչ է կատարվում:

«Մտավախությունն այն է, որ թվերն իրականությունը չեն արտացոլում և կարող ենք սխալ եզրակացությունների գալ», - նշեց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ հայտարարված տոկոսադրույքները բացարձակապես համապատասխանում է իրականությանը։

«Ձեր ասած խնդիրը գուցե մանր սպառողական վարկերին է վերաբերում, բայց, կարծում եմ, որ շուկան կկարգավորի, ԿԲ-ն էլ բավարար գործիքակազմ ունի, որ զսպի», - ասաց փոխվարչապետը։

«Իմ խնդիրն է հասկանալ ճշմարտությունը, որ հինգ հարյուր հազար վարկի դիմաց պահանջում են հիսուն հազար դրամ, ստացվում է վատ դրության մեջ ենք դնում գյուղացուն», - նշեց Փաշինյանը։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրինակ բերեց 2,5 միլիոն դրամ վարկ վերցնելու և պահանջվող վճարների մասին:

Արթուր Ջավադյանը նշեց, որ պետության վերցրած վարկերն էլ են այդպիսին, դրանց համար էլ վճարներ կան: Նա բարձրացրեց գրավատների հարցը և նշեց, որ այստեղ խնդիր կա նրանց կողմից ներկայացված տոկոսադրույքների առումով, քանի որ դա երբեմն գերազանցում է հարյուր տոկոսը:

«Հայաստանում հարյուր տոկոսով վարկ կա՞», - հարցրեց վարչապետը։ Ի պատասխան Արթուր Ջավադյանն ասաց, որ, կարծում է, դրանից ավելի էլ կա:

ԿԲ նախագահը չհամաձայնեց, որ լոմբարդները փոքր և միջին բիզնես են, և օրինակ բերեց, թե որքան հարկ են տալիս լոմբարդները:

«Ֆինանսական հարաբերություններում և, ընդհանրապես, բոլոր հարաբերություններում ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ ամեն մարդ, ի վերջո, ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար: Սա ՀՀ-ում շատ դեպքերում արձանագրված չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն օրինակ բերեց, որ նամակ է ստանում, թե մարդը մեկին սպանել է, սակայն հիմա շատ վատ վիճակում է սոցիալական առումով, երեխաներ ունի և այլն։ Նա հարց բարձրացրեց, թե իր արարքից առաջ ինչո՞ւ չի մտածել իր երեխաների մասին և փորձ է անում իր արած արարքի պատասխանատվությունը դնել այլ մարմնի վրա:

«Մեզնից յուրաքանչյուրն անձամբ ինքն է պատասխանատու իր որևէ գործողության և դրա հետևանքների համար։ Դա չի նշանակում, որ կառավարությունը քաղաքացիներին մենակ է թողնում, այլ ցանկանում է այս մասին խոսակցություն ունենալ, որ մեկս մյուսին վատ վիճակի մեջ չգցենք», - ասաց ՀՀ վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]