Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիթխարի ալիքը տակն Է առել զբոսաշրջիկ աղջկան ֆոտոսեսիայի ժամանակ

Վիթխարի ալիքը տակն Է առել զբոսաշրջիկ աղջկան ֆոտոսեսիայի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալիում վիթխարի ալիքը զբոսաշրջիկ աղջկան քշել-տարել Է այն ժամանակ, երբ նա կեցվածք Էր ընդունել լուսանկարվելու համար: Միջադեպի կադրերը հրապարակել Է Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսագրության մեջ բաց վարդագույն զգեստով աղջիկը կանգնած Է քարին՝ ձեռքերը տարբեր կողմեր տարածած:

Հանկարծ հետեւից ծառանում Է վիթխարի ալիքը եւ տակն առնում նրան՝ տեսահոլովակը նկարահանող մարդու հետ: Հաջորդ կադրերին երեւում են պատահարի հետեւանքները. նույն աղջիկը թաց հագուստով նստած Է փայտե աթոռին, մինչ տղամարդը ջրով լվանում Է նրա վերքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]