Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխատավարձերի ու հավելավճարների 1,49 մլն դրամ գումարը կհատկացվի կառավարչական ծախսերի

Աշխատավարձերի ու հավելավճարների 1,49 մլն դրամ գումարը կհատկացվի 
կառավարչական ծախսերի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի բնականոն իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առաջին եռամսյակում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական հատվածի արդիականացման ծրագիր», «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» միջոցառման ներքին հոդվածային վերաբաշխում:

Ըստ այդմ, առաջին եռամսյակում վարկային միջոցներից կնվազեցվի 1,49 մլն դրամ եւ  համաֆինանսավորումից՝ 542 հազար դրամ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» եւ նույնքան չափով կավելացվի «Կառավարչական ծառայություններ» հոդվածին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]