Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինան պատժամիջոցներ Է սահմանել Պետդումայի խոսնակի դեմ

Ուկրաինան պատժամիջոցներ Է սահմանել Պետդումայի խոսնակի դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւը պատժամիջոցներ Է սահմանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի դեմ նրա արած արտահայտությունների եւ Ղրիմին պատճառված վնասի գնահատման աշխատանքային խումբ ստեղծելու որոշման պատճառով Ուկրաինայի կազմում թերակղզու գտնվելու ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ի Էջում Պետդումայի հաղորդագրության մեջ:

Դրանում ասված Է, որ Ուկրաինայի իշխանությունները մարտի 20-ին պատժամիջոցներ են սահմանել Վոլոդինի նկատմամբ: Վոլոդինը մարտի 15-ին հանձնարարել Էր հաշվել տնտեսական կորուստները Ուկրաինայի կազմում Ղրիմի գտնվելու ժամանակ, որպեսզի Կիեւից պահանջեն փոխհատուցել դրանք: Հանձնարարությունը տրվել Է Պետդումայի եւ Ղրիմի Պետխորհրդի պրոֆիլային կոմիտեներին: Մարտի 20-ին կայացած լիագումար նիստում Վոլոդինը հայտնել Է, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորի Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]