Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաբուլում առնվազն վեց մարդ Է զոհվել պայթյունից, կան տասնյակ վիրավորներ

Քաբուլում առնվազն վեց մարդ Է զոհվել պայթյունից, կան տասնյակ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում առնվազն վեց մարդ Է զոհվել Նովրուզի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, վիրավորների թիվը հասնում Է 23-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալները:

Տեղական ԶԼՄ-ները մարտի 21-ին հայտնել են Քաբուլի Կարտ-ե Սախի շրջանում տեղի ունեցած պայթյունի մասին, որտեղ մարդիկ սկսել Էին հավաքվել գարնան գալն ու նոր տարին՝ Նովրուզը, տոնելու համար: Ականատեսների խոսքով՝ պայթյունը կարող Էր կապված լինել հրթիռակոծման հետ: «Պաժվակ» գործակալությունն, իր հերթին, հայտնել Է շրջանի վրա արձակված երեք հրթիռի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]