Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Google-ն առաջին դուդլն Է թողարկել արհեստական ինտելեկտի հիման վրա

Google-ն առաջին դուդլն Է թողարկել արհեստական ինտելեկտի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը մարտի 21-ին իր որոնիչի մեկնարկային Էջում զետեղել Է դուդլ (լոգոտիպ՝ ոճավորված որեւԷ տոնի կամ իրադարձության պատվին) ՝ նվիրված կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան: Դա առաջին դուդլն Է, որն ստեղծվել Է արհեստական ինտելեկտի հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուդլն օգտատերերին թույլ կտա իրենց զգալ կոմպոզիտորներ եւ մեղեդի ստեղծել մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով: Արհեստական ինտելեկտը հավաքված նոտաները մեկ քլիքով կվերածի իսկական ստեղծագործության Բախի երաժշտական ոճով»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ օգտատերերը կկարողանան ստեղծել երաժշտական ստեղծագործություններ եւ սոցիալական ցանցերում դրանք միմյանց ներկայացնել երկու օրվա ընթացքում (մարտի 21-ին եւ 22-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]