1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նեբրասկայում մոլեգնող հեղեղումները վիթխարի տնտեսական վնաս են հասցրել

Նեբրասկայում մոլեգնող հեղեղումները վիթխարի տնտեսական վնաս են հասցրել
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում մոլեգնող հեղեղումներից վնասը կգերազանցի 1,4 միլիարդ դոլարը, տարերքից վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զգալի վնաս Է պատճառվել գյուղատնտեսությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են նախնական տվյալները, որոնք հրապարակել են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է նահանգի նահանգապետ Փիթ Ռիքեթսը, տարերքի հարվածից տուժել Է նահանգի տարածքի մոտավորապես երեք քառորդը: Նախնական տվյալներով, որոնք ներկայացնում են տեղական ԶԼՄ-ները, հեղեղումներից տնտեսական վնասն արդեն կազմել Է գրեթե 1,4 մլրդ դոլար. դրանից ենթակառուցվածքին հասցված վնասը կազմում Է շուրջ 450 մլն դոլար:Գյուղատնտսական հատվածին տարերքի պատճառած վնասը, ինչպես հայտնել Է նահանգապետը, արդեն գերազանցել Է 800 մլն դոլարը: Տարածաշրջանում ավերվել են ավելի քան երկու հազար բնակելի շենք եւ հարյուրավոր ձեռնարկություններ, մարդիկ կորցրել են հազարավոր գլուխ ընտանի անասուններ, խախտված Է ջրամատակարարման համակարգը, վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ:
Օդերեւութաբանների կանախատեսումների համաձայն՝ առաջիկա օերերին տեղումները կշարունակվեն, ուստի իրադրությունը կարող Է վատթարանալ, իսկ կորուստների իրական ցուցանիշները՝ զգալիորեն աճել: Ռիքեթսի խոսքով՝ տարերքի ներկայիս հարվածն ամենաավերիչն Է դարձել նահանգի ողջ պատմության ընթացքում: Հեղեղումների հետեւանքների վերացման համար արդեն ուղարկվել են ազգային գվարդիայի 200-ից ավելի անդամներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]