Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Նոր Զելանդիան արգելեց գրոհային եւ կիսաավտոմատ հրացանների օգտագործումը երկրի տարածքում


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը մարտի 20-ին արգելք Է սահմանել երկրի տարածքում գրոհային եւ կիսաավտոմատ հրացանների շրջանառության եւ շահագործման վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածվել Է մարտի 21-ին եւ հրապարակվել Նոր Զելանդիայի կառավարության կայքում:

«Երկուշաբթի օրը՝ Քրայսթչերչում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչական գործողությունից 72 ժամ անց, Նախարարների կաբինետը համաձայնեց վերանայել օրենքը: Այժմ՝ այդ հարձակումից վեց օր անց մենք հայտարարում ենք Նոր Զելանդիայում ռազմական նմուշի բոլոր կիսաավտոմատ եւ գրոհային հրացանների արգելքի մասին»,- ասված Է հայտարարության մեջ: «Կիսաավտոմատ զենքի բոլոր տեսակները, որոնք մարտի 15-ի ուրբաթ օրն օգտագործվել են ահաբեկչական գործողության ժամանակ, կարգելվեն»: Նոր Զելանդիայի ոստիկանությունը մարտի 21-ին ավարտել Է Քրայսթչերչի մզկիթում կատարված հարձակման 50 զոհերի նույնականացման ընթացակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ