Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 19-ին քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են ԵԱՏՄ երկրներում առևտրի, մաքսային համագործակցությանը, մրցակցությանը, թվայնացմանը, ներքին շուկաների գործունեությանը, վիճակագրությանը, տեխնիկական կարգավորմանը, դեղագործությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտում է ԵՏՀ պաշտոնական կայքը:

Հաստատվել է 2012-2018 թվականներին անդամ պետություններում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության մասին տեսությունը:

Կոլեգիան ԵԱՏՄ երկրների համար երաշխավորել է խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության զարգացման մի քանի միջոց, այդ թվում՝ ցեղային անասնապահության համակարգի ստեղծում, կերային և կերային հավելումների արտադրության, անասնաբուժական սարքերի զարգացում:

ԵՏՀ կոլեգիան արձանագրել է, որ Միության տարածքում գյուղատնտեսական արտադրանքը վերջին վեց տարիներին աճել է 19 տոկոսով, ավելացել են առևտրի ծավալները: Արտադրության հիմնական տեսակներում ինքնաապահովման մակարդակը ԵԱՏՄ տարածքում հասել է 93 տոկոսի:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ